ՀՀ և ՌԴ ՊՆ-ներ․ Կարիքի դեպքում հումանիտար հարցերով Ադրբեջանի հետ եռակողմ փաստաթուղթ կկնքվի

ՀՀ և ՌԴ ՊՆ-ներ․ Կարիքի դեպքում հումանիտար հարցերով Ադրբեջանի հետ եռակողմ փաստաթուղթ կկնքվի

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում հումանիտար ոլորտում եռակողմ փաստաթուղթ ստորագրելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև, փոխանցում են ՊՆ-ից։

Տոնոյանն իր աջակցությունն է հայտնել ԼՂ-ում ՌԴ միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծմանը, որը պետք է զբաղվի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհետ կորածների որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրմամբ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---