«Հայրենիքը» սատարում է ՀՀ նախագահի առաջարկին՝ ձևավորելու ազգային համաձայնության կառավարություն

«Հայրենիքը» սատարում է ՀՀ նախագահի առաջարկին՝ ձևավորելու ազգային համաձայնության կառավարություն

PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցությունը ողջունել է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը, որով կոչ է արվում միավորվել ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու օրակարգի շուրջ։

Նշվում է, որ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն արել էր դեռ հունիսի 4-ին՝ Վանաձորում համախոհների հետ հանդիպմանը։

«Հորդորում ենք Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգությամբ և ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կառույցներին ու անհատներին ականջալուր լինել երկրի ղեկավարի կոչին, օր առաջ միավորվել այս օրակարգի շուրջ և ջանքեր գործադրել մեր հայրենիքի փրկության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ իր կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժն օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները. դրանց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ՀՀ-ում բողոքի ցույցեր են՝ վարչապետի հրաժարականի պահանջով։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---