Ջուլֆալակյան․ Կապիտուլյացիայից անցել է մոտ 10 օր, բայց դեռ ոչ մեկ չի պատժվել

Ջուլֆալակյան․ Կապիտուլյացիայից անցել է մոտ 10 օր, բայց դեռ ոչ մեկ չի պատժվել

PanARMENIAN.Net - Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ամբողջ համակարգը և որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը։ Այս մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը՝ նշելով, որ արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին։

«Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից»,-նշել է Ջուլֆալայանը։

Նրա խոսքով՝ կապիտուլյացիայից անցել է մոտ 10 օր, սակայն դեռ ոչ մեկը չի պատժվել։

«Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել, որ սխալներ չեն եղել… Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, որոնք ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։ Այն, ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է (շաաատ մեղմ ասած)»,- գրել է նախկին պատգամավորը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հանձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---