Փաշինյանի տեսաուղերձի գլխավոր թեզերը

Փաշինյանի տեսաուղերձի գլխավոր թեզերը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ պատերազմում պարտության, դրան հետևած իրավիճակի ու անելիքների մասին, ինչպես նաև անդրադարձել ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մեղադրանքներին։ Փաշինյանը, թերևս, առաջին անգամ երկարատև ժամանակ անց ավարտել է իր հանրային ուղերձն առանց ավանդական «Կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում» նախադասության:

Փոխարենը նա ասել է՝ «Կեցցե հայ ժողովուրդը»։

Ելույթի կարևոր թեզերը՝ ստորև․

- Ներհայաստանյան որոշ խմբեր՝ արտաքին ուժերին համընթաց, բորբոքում են ազգի խոցերը:

- Նրանք «խրախճանք» էին սարքել Սոթքի հանքի շուրջ տեղի ունեցած միջադեպի պատճառով, իսկ սահմանազատումը գնում է խորհրդային սահմաններով․ հանքի մի մասը նախկին Ադրբեջանի ԽՍՀ տարածքում է։

- Նրանց նպատակներից է տպավորություն ստեղծել, թե երկրում անիշխանություն է, քաոս սերմանել, ավտոմատավորներով երկիրն ազատ անկման վիճակում դնել ու հետ գալ իշխանության:

- Պատերազմի ժամանակ իշխանությունն ասում էր ճշմարտությունը, սակայն պատերազմական ժամանակներին հատուկ լեզվով, ինչպես, օրինակ, տեղեկացվում էր Հադրութի, Մարտունու, Շուշիի մերձակայքում մարտերի կամ Սյունիքի ինքնապաշտպանության մարտերի մասին:

- Մովսես Հակոբյանն ապօրինի միջամտությամբ առնվազն կիսում է պատասխանատվությունը 9-րդ պաշտպանական շրջանի անկման համար, նա թիրախ է դարձրել վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ մոռանալով հարցնել «իսկ ի՞նչ գործ ուներ վարչապետի կինը հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել էր քաղաքը․․․ Բադեն-Բադե՞ն էր Ստեփանակերտը, որ այնտեղ լինելը ներկայացվում է որպես ցոփության օրինակ»:

- Փաշինյանը մեկնաբանել է իր տիկնոջ՝ հրամանատարական «բունկերում» գտնվելու հայտարարությունը․ «Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, ՊԲ հրամանատարական կետ ՊԲ-ին բարոյական զորակցություն հայտնելու նպատակով այն պայմաններում, երբ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ լքում են բնակավայրերը, այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ տեսնեն, որ նա գտնվում է Ստեփանակերտում, քաղաքական շահարկում դարձնելը ի՞նչ գործելակերպ է»:

- Աննա Հակոբյանն այլ տեղ գտնվելու չուներ և եկել էր Արցախ՝ հումանիտար օգնության համար:

- Պետք է ձեռք բերված խաղաղությունը երկարատև դարձնել, եթե հաջողվի մշտական դարձնել՝ շատ ավելի լավ։

- ՀՀ ու Արցախի շուրջ կայունություն ապահովելու համար պետք է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները կյանքի կոչել, որոնց թվում է անհետ կորածների փնտրտուքի ակտիվացումն ու գերիների վերադարձը։

- Անհետ կորածների ծնողները ճիշտ են, և մենք պետք է արագ գործենք։

- Տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը կփոխի տարածաշրջանի ու Հայաստանի կերպարը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---