Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա․ նախագահների վարկածը30 նոյեմբերի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին հայտարարվեց, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկելու, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ։ Նախագահները, սակայն, այդպես էլ չմեկնեցին Ռուսաստան։ Մեկնելու համար դատարանը Քոչարյանին էր վերադարձել իր անձնագիրը, բայց ավելի ուշ պարզվեց, որ նրա կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է չկայացած այցին և նշել, որ նախագահները խնդրել են իրեն միջնորդել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունեն իրենց։ Փաշինյանը նշել է, որ հրաժարվել է, սակայն առաջարկել է Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին գնալ Ռուսաստան որպես պաշտոնաթող նախագահներ և հյուրընկալվել ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևին։ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակն այդպես էլ չմեկնաբանեց չկայացած այցը և դրա պատճառները։ Ավելի ուշ՝ արդեն նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո, առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի անդամ Լևոն Զուրաբյանն անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ Փաշինյանը հրաժարվել է նախագահին բանակցելու լիազորություններ տալ։ «Ինչ-որ պահից և Արայիկ Հարությունյանը, և Ղարաբաղի բոլոր նախկին նախագահները բարձրաձայնեցին, բոլորի համար պարզ էր, որ պետք է հիմա արագ գնալ և Մոսկվայում պայմանավորվել եղածը պաշտպանելու համար․ և դրա համար նրանք դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ նաև տրամադրի, օրինակի համար, Տեր-Պետրոսյանին մանդատ, որ ինքը կարողանա բանակցել և գոնե պահպանել այն, ինչ-որ հնարավոր էր։ Նիկոլ Փաշինայնաը հրաժարվեց դա անել»,- «Ազատության» եթերում մանրամասնել էր Զուրաբյանը։ Նրա խոսքով՝ դա էլ է ցույց տալիս, որ Փաշինյանը «ոչ մի բան չի հասկանում քաղաքականությունից»։ «Որովհետև ռուսները մանկապարտեզի երեխաներ չեն, որ խոսեն ինչ-որ մեկի հետ, ինչքան էլ հարգեն այդ մարդում՝ ինչքան էլ համապատասխան լիազորությունների, նրանք դրա ժամանակը չունեն և բնականաբար երբեք․․․ ասել են՝ գնացեք, ես ձեզ լիազորություններ չեմ տալու»,- ասել էր Զուրաբյանը՝ հավելելով, որ սա հերթական «շատ անպատասխանատու, կյանքից կտրված դրվագն էր իշխանությունների կողմից»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին |