Արամ Սարգսյան․ Պետք է փորձել ձևավորել նոր առանցք` սև-սպիտակից դուրս

Արամ Սարգսյան․ Պետք է փորձել ձևավորել նոր առանցք` սև-սպիտակից դուրս

PanARMENIAN.Net - Պետք է փորձել համախմբել ու ձևավորել նոր առանցք, սև-սպիտակից դուրս, որտեղ այս վիճակը հաղթահարելու ելքերը տեսնում են ոչ նախկինների, և ոչ էլ ներկաների առաջնորդությամբ։ Այս մասին հայտնել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ ելքը տեսնում է նաև ոչ եղածը քրքրելով, մեղավորներ փնտրելով, անիծելով, հայհոյելով, այլև առաջ նայելով։

Նրա խոսքով՝ պետք է լուծումներ առաջարկել ու հայրենիքի սահմանը պահող զինվորի նվիրումով աշխատել։

Նոյեմբերի 9-ից ՀՀ 17 կուսակցություն պահանջում է վարչապետի հրաժարականը, «Հանրապետություն» կուսակցությունը դրանց թվում չէ։

«Համոզված եմ, որ այսկերպ մտածող քաղաքական միավորումների ու անհատների թիվն անհամեմատ մեծ է, քան հների ու նորերի համախոհներինը, և կարծում եմ, որ միայն այդ դեպքում է, որ իրենք էլ կհասկանան ներքին վեճի վտանգավորությունը Հայաստանի համար, և իրենք էլ կմիանան մեծամասնությանն այսօր ամենակարևոր՝ Արցախը պահելու և երկիրը ոտքի հանելու խնդիրը լուծելու համար»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ դա անկասկած ոչ միայն անհրաժեշտ է, այլև հնարավոր։

Ըստ Սարգսյանի՝ առաջիկա 6 ամիսը երրորդ Հանրապետության ամենադժվար ժամանակն է լինելու և այն հնարավորինս անկորուստ հաղթահարելու համար համայն հայության ուժերը համատեղել է պետք, որևէ մեկին դուրս թողնելն աններելի շռայլություն է։

«Պատրաստ եմ իմ փորձը, կապերը, ներուժը դնել համախմբման համար՝ առանց անձնական ակնկալիքների»,- ֆեյսբուքյան գրառումը ամփոփել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---