«Իմ քայլից» Արգիշտի Մեխակյանը վայր է դրել մանդատը. Արմավիրի փոխմարզպետ կդառնա

«Իմ քայլից» Արգիշտի Մեխակյանը վայր է դրել մանդատը. Արմավիրի փոխմարզպետ կդառնա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, նա կստանձնի Արմավիրի փոխմարզպետի պաշտոնը։

«Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել»,- նշել է նա։

Մեխակյանն անկուսակցական պատգամավոր էր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2018-ից օգոստոսից 2019-ի հունվարը եղել է Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---