Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուց 1 տարի անց ԱԺ արտահերթ ընտրություն կկազմակերպի

Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուց 1 տարի անց ԱԺ արտահերթ ընտրություն կկազմակերպի

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր 17 կուսակցության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այդ պաշտոնը ստանձնելուց 1 տարի անց կկազմակերպի խորհրդարանական արտահերթ ընտրություններ, հայտարարել է ընդդիմադիների ստեղծած «Հայրենիքի փրկության» ազգային շարժումը։

«Նա ստանձնում է պարտականություն՝ մեկ տարի հետո կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ Ընտրական օրենսգրքին համապատասխան հավասար պայմաններ երաշխավորելով քաղաքական բոլոր ուժերի համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 3-ին հայտարարվել էր, որ Հայաստանի նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը Հայաստանի ընդդիմադիր դաշտի 17 կուսակցության վարչապետի միասնական թեկնածուն է։

17 կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենց միասնական թեկնածուն կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին:

Ընդդիմադիրների խոսքով՝ վարչապետի միասնական թեկնածուն՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը:

Նոյեմբերի 10-ին ձեռք բերված պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո ՀՀ-ում ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---