Սեյրան Օհանյան․ Եթե իշխանությունը չհեռանա, բնակչության ֆիզիկական գոյությունը վտանգված է

Սեյրան Օհանյան․ Եթե իշխանությունը չհեռանա, բնակչության ֆիզիկական գոյությունը վտանգված է

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին, նշել է, որ եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը։

«Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման երաշխավոր իշխանությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ,

ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ,

երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության»,-ասվում է գրառման մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը դեկտեմբեր 8-ին անհնազանդության ակցիաներ է անցկացրել։ Երևանի տարբեր հատվածներում փողոցներ են փակել։ Ընդդիմադիրները Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12-ը ժամանակ էին տվել հրաժարականի համար, ապա անհնազանդության ակցիաներ սկսել։ Ոստիկանները ցուցարարներին բռնի բերման են ենթարկել։ Ցուցարարները վանկարկում էին «Նիկոլ՝ դավաճան»։ «Հայրենիքի փրկության շարժումը» դեկտեմբերի 9-ին հանրահավք էր հրավիրել Ազգային ժողովի մոտ, իսկ դեկտեմբերի 10-ի առավոտից Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավք է ընթանում կառավարության մոտ

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---