Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանին

Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:

Նախագահականից հայտնում են, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Դեկտեմբերի 3-ին հայտարարվել էր, որ Մանուկյանը վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածուն է։ Մանուկյանը դեկտեմբերի 5-ին կայացած հանրահավաքում հայտարարել էր, թե Փաշինյանը «թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով», նա նշել էր, թե , եթե «շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդն իրեն (Փաշինյանին) կհոշոտի»։ Ավելի ուշ նա իր ուղերձում հայտարարել էր, թե իրենք ցնցումներ չեն ուզում, ՀՀ-ին պետք է համերաշխություն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---