Խանումյանը՝ արցախցիներին․ Հավաքվեք ռուսական բազայի մոտ, պարզելու` ինչպես է թշնամին գրավել Հին Թաղերը և Խծաբերդը

Խանումյանը՝ արցախցիներին․ Հավաքվեք ռուսական բազայի մոտ, պարզելու` ինչպես է թշնամին գրավել Հին Թաղերը և Խծաբերդը

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանն արցախցիներին կոչ է արել հավաքվել մայրաքաղաք Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է։

«Հավաքվում ենք` ռուսներից պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Եկեք երեխաների ու կանանց հետ»,-գրել է նա։ Խանումյանը Հադրութի վերջին գյուղերը պահող միավորման հրամանատարներից է եղել։ Դիզափայտ, Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը պատերազմից հետո մնացել էին հայկական։ Ավելի վաղ ՊԲ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմն Արցախի 2 բնակավայրի՝ Հին Թաղլարի և Խծաբերդի ուղղությամբ հարձակողական գործողություններ է ձեռնարկել, իրենք համարժեք գործողություններ են կատարում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---