Փաշինյան․ Ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, նրանց վերադարձի մեկնարկին

Փաշինյան․ Ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, նրանց վերադարձի մեկնարկին

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդհուպ մոտեցել է գերիների փոխանակման, վերադարձի գործընթացի մեկնարկին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շուտով սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին։ Այս փուլում մենք պետք է վերադարձնենք գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը պաշտոնապես հաստատված է, դրանից հետո կենտրոնանանք անհետ կորածների փնտրելու վրա, որոնց մի մասը կարող է գերեվարված լինել»,-ասել է նա։

Ավելի վաղ փոխվարչապետ Ավինյանը հայտարարել էր, որ հայկական կողմն առաջարկում է գերիների փոխանակաման՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը, ինչին, կարծես թե, համաձայն է նաև ադրբեջանական կողմը։

Փաշինյանի խոսքով՝ սա բարդ գործընթաց է ու ինքն ակնկալում է անհետ կործների հարազատների ըմբռնումը։ Վարչապետը նշել է, որ անհետ կորածների որոնման ու չճանաչված մարմինների նույնականացման հարցերը նոր թափով պետք է ընթանան։

Նա նաև ընդգծել է, որ անհետ կորածների որոնման աշխատանքները մեծապես կապված են միջավայրի բարելավումից, իսկ դա միայն հայկական կողմից չի կախված։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---