Թուրքիայի խորհրդարանը կարող է քրդական պատգամավորին զրկել մանդատից

PanARMENIAN.Net - Թուրքիան մի երկիր է, որտեղ գերակայում է օրենքը, եւ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գործի սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Այդ մասին հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ Մեթին Գուրաքը: «Բնականաբար, օրենքի սահմանն անցած անձանց հանդեպ պետք է ձեռնարկվեն որոշակի միջոցներ: Ահմեդ Թուրքի հանդեպ դատական հետաքննություն չի կատարվի այնքան ժամանակ, մինչեւ որ Թուրքիայի խորհրդարանը որոշի` զրկել նրան մանդատից, թե` ոչ:



Երեքշաբթի օրը Թուրքական հանրային հեռուստատեսությունը (TRT) ընդհատեց Թուրքիայի քրդամետ Սոցիալ դեմոկրատական կուսակցության (DTP) նախագահ Ահմեդ Թուրքի ելույթը: Վերջինս որոշել էր իր կուսակցության անդամներին դիմել քրդերենով: Իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) անդամներն ու թուրք ազգայնականները Ահմեդ Թուրքի ելույթը սադրանք անվանեցին:



Ահմեդ Թուրքի կուսակցությունը 21 ներկայացուցիչ ունի երկրի խորհրդարանում: Կուսակցությանը գործունեության դադարեցում է սպառնում, քանի որ նրա անդամներին կասկածում են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապերի մեջ:



Մարտի 29-ին Թուրքիայում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Երկրի հարավ-արեւելքում, որտեղ գերակայում է քրդական բնակչությունը, AKP գլխավոր մրցակիցը DTP-ն է, հաղորդում է Reuters-ը: -ԱՊ-
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---