ՀՀ-ում կորոնավիրուսի 861 նոր դեպք է գրանցվել և 21 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 861 նոր դեպք է գրանցվել և 21 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 152,253-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 861-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 21 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2596 դեպք կա, այլ պատճառով՝ 648։

Ապաքինվել է ևս 1223 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 131,213-ն է։ Փաստացի բուժվողների թիվը 17,796 է։

Մեկ օրում կատարվել է 2567 թեստավորում, ընդհանուր առմամբ կատարվել է 561,013 թեստավորում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---