Վարչապետի ուղղությամբ իրեր են նետել․ Եռաբլուրում լարված է (Թարմացվող)

Վարչապետի ուղղությամբ իրեր են նետել․ Եռաբլուրում լարված է (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Եռաբլուրում է, նրա ուղղությամբ քաղաքացիներն ինչ-որ իրեր են նետել, անվտանգության աշխատակիցները փորձել են անձրևանոցներով պաշտպանել նրան, փոխանցում է Factor Tv-ն։

Եռաբլուրում մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացած, բազմաթիվ քաղաքացիներ կան, վարչապետը շարունակում է շարժվել դեպի Պանթեոնի մուտք, լարված իրավիճակ է, քաշքշուկ է սկսվել։

Փորձում են վարչապետի անվտանգությունն ապահովել։

15։10 - Քաղաքացիների մի մասը շարունակում է վանկարկել «Նիկոլ վարչապետ», մյուս մասը՝ «Նիկոլ դավաճան»։

15։15 - Փաշինյանն արդեն Եռաբլուր է մտել, Կառավարության անդամների, անվտանգության աշխատողների ու երթի մասնակիցների հետ։

15:20 - Փաշինյանը ծաղիկներ է դրել զոհերի շիրիմներին։

15։ 29- Վարչապետը զրուցել է իրենց հարազատների շիրիմներին եկած քաղաքացիների, զոհերի ծնողների հետ։

15։47 - Փաշինյանը դուրս է գալիս Եռաբլուրից, մարկանց մի խումբը շարունակում է վանկարկել «Նիկոլ վարչապետ»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---