«Հայաստան» հիմնադրամը հրապարակել է Հայաստանին եւ ԼՂՀ-ին աջակցություն ցուցաբերած բարեգործների անունները

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է 2008 թվականի Հայաստանի եւ Արցախի նվիրատուների անվանացուցակը: Ցուցակն ամբողջությամբ տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի փետրվարի 26, 27 եւ 28-ի համարներում, ինչպես նաեւ տեղադրվել Հիմնադրամի պաշտոնական կայքում:



2008-ի արդյունքներով հայաստանաբնակ նվիրատուների հնգապատիկ աճ է գրանցվել: Ինչպես ասվում է հիմնադրամի հաղորդման մեջ, նման զարգացումը հնարավոր է դարձել շնորհիվ դրամահավաքի նոր, հեշտացված կարգի, ըստ որի բոլոր ցանկացողները 2008-ի վերջին եռամսյակում կարող էին ցանկացած չափի կանխիկ նվիրատվություն կատարել Հայփոստի բաժանմունքներում:



Անվանացուցակների հրապարակման առիթով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում 2008 թվականի Ազգային նվիրատվության դրամահավաքի բոլոր մասնակիցներին եւ վստահեցնում, որ նվիրաբերված գումարներն ամբողջությամբ ծառայում են եւ կծառայեն հայրենիքի շենացման գործին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---