Վլադիմիր Վարդանով. Խոջալուում ադրբեջանցիներն իրենք իրենց գնդակոծեցին

PanARMENIAN.Net - Այն, ինչ ցույց են տալիս Խոջալուի մասին ադրբեջանական հեռուստատեսության տեսանյութում` փոքր դաշտում հավաքած ադրբեջանցիների դիակներ, սուտ է: Այդ մասին, ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է գրող Բակուր Կարապետյանը, պատմել է «Հատուկ նշանակության խումբ» ջոկատի հիմնադիր-հրամանատար Վլադիմիր Վարդանովը: «Խոջալուի հետ կապված` այն, ինչ որ ես հեռուստացույցով տեսել եմ` ադրբեջանցիների դիակները` փոքր դաշտում ստվար քանակությամբ հավաքած, բացահայտ սուտ է, եւ ես կարող եմ ապացուցել: Այդ մարդիկ, որոնց դիակները այդտեղ հավաքել էին, արդեն վաղուց սպանված են եղել: Ես` որպես դիտորդ, հենց այդտեղ եմ նստած եղել, այդ դիակները մարտը վերջանալուց 7-8 ժամ հետո են այդտեղ հայտնվել»,- ասել է նա:



Վարդանովի խոսքով, դժվար թե Ադրբեջանի ղեկավարությունն այնքան ստոր է եղել, որ իր փախչող բնակչությանը միտումնավոր գնդակահարել է: «Ասեմ, թե գիշերը ինչ եմ տեսել, ինչ հնարավոր էր տեսնել: Խումբը որ սկսել է մոտենալ, մենք չենք տեսել, բայց Նախիջեւանիկի դիրքի տղաները տեսնելով` նրանց վրա կրակ են բաց արել, այսպես ասած` «վախեցնող»: Մութ էր, չէր երեւում: Նախիջեւանիկի դիրքի հետ իմ աչքի առաջ փոխհրաձգություն եղավ, որը 1-2 րոպե տեւեց, ոչ ավելի: Դրանից հետո փախստականները, հասկանալով, որ դա սխալ ուղղություն է, դեպի Նախիջեւանիկի դիրքերը չգնացին: Չի բացառվում, որ փոխհրաձգության ժամանակ փախստականներից մի քանի հոգի զոհվել են: Երբ ադրբեջանցի փախստականները դեպի Նախիջեւանիկ գնացին, դիրքից նրանց ետ մղեցին: Դրանից մոտ 10-15 րոպե հետո ադրբեջանական դիրքից շատ ուժեղ կրակ բացվեց: Չի բացառվում, որ Նախիջեւանիկի դիմացի դիրքի ազերիները, տեսնելով դեպի իրենց եկող ստվար խումբը, մտածել են, թե հայերն են գրոհում, որովհետեւ մինչ այդ հայերի հետ փոխհրաձգություն են ունեցել: Երբ փախստականները հայտնվեցին ադրբեջանցիների դիմաց, արդեն շատ հզոր հրաձգություն սկսվեց: Հնարավոր է, որ պահակության կանգնած զինվորը քնած է եղել, բայց այդ կրակոցի ժամանակ աչքերը բացել ու «նստել» է զենքին: Շատ ուժեղ կրակ գնաց: Իմ խորին համոզմամբ` ադրբեջանական դիրքում նստած զինվորներն են կոտորել իրենց ժողովրդին: Եթե օբյեկտիվ մոտեցում ցուցաբերենք, իմ կարծիքով, ղեկավարությունը չի կարող պատժել այդ զինվորներին. իրենց դիրքն է, պահում են, ինֆորմացիա չեն ունեցել: Եթե այդ մարդիկ զոհված լինեին Խոջալուի կողմերում, չէին հայտնվի Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում, չէին գա նկարահանումներ կատարելու, եւ մեծապատիվ ղեկավարությունը կոկորդիլոսի արցունք չէր թափի իր «անմեղ զոհերի» համար: Անգամ ես, որ նրանց դեմ կռվում էի, այդ տեսարանից վատ զգացի, բայց երբ ցույց տվին վայրը, ինձ համար հասկանալի էր արդեն.ատ ուժեղ կրակից հետո փախստականների մեջ գտնվող ադրբեջանցի զինվորներն են կրակ բաց անում նրանց վրա, եւ մարտի է վերածվում: Չի բացառվում, որ մեղքը հայերի վրա գցելու եւ նկարահանելու համար դիակները թուրքական կրակակետի դիմացից հավաքել ու տեղափոխել են միջին չափի բացատ: Կրկնում եմ` այդտեղ դիակ չի եղել: Հաջորդ օրը կեսօրին մենք վերադարձանք, եւ արդեն ոչ մի կողմից փոխհրաձգություն չկար»,- պատմել է «Հատուկ նշանակության խումբ» ջոկատի հիմնադիր-հրամանատարը:



Բաքվում պաշոտանպես ընդունված վարկածի համաձայն, «1992թ. փետրվարի 26-ին ադրբեջանական Խոջալու քաղաքը ենթարկվել է հայկական զինված ուժերի ագրեսիային: Շրջապատելով քաղաքը` նրանք կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա: Այդ արյունոտ հարձակման ժամանակ հայկական զինված ուժերը դաժանաբար սպանել, վիրավորել եւ գերի են վերցրել մոտ 2000 հոգու»:



  • Իրականում ինչ է տեղի ունեցել Խոջալուում
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---