Աննա Գրիգորյանը դուրս կգա «Իմ քայլից»` մնալով անկախ պատգամավոր

Աննա Գրիգորյանը դուրս կգա «Իմ քայլից»` մնալով անկախ պատգամավոր

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում թափուր տեղը զբաղեցրած Աննա Գրիգորյանը մանդատս վերցնում է որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ անում է դա` «ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի։

ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության անդամի հրաժարականի հետևանքով առաջացել է թափուր մանդատ, որը, ըստ կարգի, փոխանցվել է 2018-ի ընտրություններում հաջորդ առավել շատ ձայները ստացած անձին։

«Որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։ Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---