«Իմ քայլում» մտադիր են հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից

«Իմ քայլում» մտադիր են հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի քաղաքական մեծամասնություն հանդիսացող «Իմ քայլը» խմբակցությունն ունի հստակ մոտեցում` հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից: Այդ մասին տեղեկացրել է խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը, որն Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունների մշակման աշխատանքային խմբի ղեկավարն է։

«Քննարկվում է թե ֆիքսված համամասնական ցուցակը, որը հաճախ կոչվում է փակ ցուցակ (քանի որ ընտրացուցակի անունները հստակ ֆիքսված են լինում), թե մասնակի բաց ցուցակը, երբ քաղաքացիներն ընտրացուցակի մի մասի առնչությամբ կարողանում են քվեարկությանբ արտահայտել իրենց դիրքորոշումը»,- ասել է պատգամավորը, գրում է «Հետքը»։

Պատգամավորը կարծում է, որ դաշինքները չպետք է ձևավորվեն անձերի կամ անունների շուրջ` անձնակենտրոն քաղաքական համակարգը հնարավորինս բացառելու համար: Նախատեսվում է վերանայել նաև դաշինքների անցողիկ շեմը: Գործող օրենքով կոալիցիան կարող է ներառել առավելագույնքը երեք կուսակցություն։ Նախագծով այս սահմանափակումն առաջարկվում է չեղարկել և վերանայել կոալիցիաների ձևավորման ժամկետները:

«Կարծում եմ՝ փոփոխությունները պետք է ենթադրեն այնպիսի ընտրակարգ, որտեղ ԱԺ պատգամավորների թիվը ֆիքսված է լինելու, և ոչ թե ֆիքսվի նվազագույն թիվը»,- ասել է Դանիելյանը:

2020-ի տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ խորհրդակցությունների։ Խորհրդարանական աշխատանքային խումբը մոտ մեկ տարի առաջ սկսել էր Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունների շուրջ աշխատանքները: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն ընդհատվել էր, ապա շարունակվել հեռավար:

«Կուսակցությունների մասին» օրենքը խորհրդարանն արդեն ընդունել է, ԸՕ-ի նախագիծը հանրային քննարկման կներկայացվի առաջիկայում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---