Աֆեյանի Moderna-ն պատրաստ է 2021-ին մինչև 1 մլրդ դեղաչափ պատվաստանյութ մատակարարել 8 հունվարի 2021 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը պատրաստվում է 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 600 մլն-ից մինչև 1 մլրդ չափաբաժին մատակարարել, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը, փոխանցում է «Ինտերֆաքսը»: Նրա խոսքով՝ Moderna-ն պատվաստանյութի արդեն 500 մլն չափաբաժնի պատվեր է ստացել և պատրաստ է 600 մլն արտադրել, սակայն կանխատեսում է, որ պատվերների քանակն ավելանալու է: Հունվարի 6-ին Եվրամիության վերահսկիչ մարմինը թույլատրել էր Եվրոպայում կիրառել Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութը: Դեկտեմբերի 21-ին Եվրահանձնաժողովը հաստատել էր նաև Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի զանգվածային օգտագործումը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |