Արոնյանը տանուլ է տվել ադրբեջանցի շախմատիստ Ռաջաբովին

PanARMENIAN.Net - Ավարտվել է շախմատի «Լինարես-2009» միջազգային գերմրցաշարի 10-րդ փուլը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը կրեց իր երրորդ պարտությունը, այս անգամ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովից: Արոնյանը, խաղալով սեւերով, հանձնվեց պարտիայի 56-րդ քայլում: Նշենք, որ նշված շախմատիստների վերջին երկու հանդիպումները ոչ ոքի էին ավարտվել: Եւս մեկ արդյունավետ ելք այս փուլում գրանցվեց Կարլսեն-Յուէ պարտիայում: Այստեղ հաջող խաղաց չինացի շախմատիստը, որը կարողացավ սեւերով հաղթանակ տանել նորվեգացու հանդեպ պարտիայի 64-րդ փուլում: Մյուս երկու պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:



10 փուլից հետո Արոնյանը կիսում է 3-5 տեղերը հնդիկ գրոսմայստեր Վիշի Անանդի եւ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:



Այսօր հայ գրոսմայստերը 11-րդ փուլի շրջանակներում խաղում է կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ, որին նա հաղթեց 4 փուլում, խաղալով սպիտակներով:



10-րդ փուլի արդյունքները` Ռաջաբով-Արոնյան 1:0, Կարլսեն-Վան Յուէ 0:1, Գրիշչուկ-Իվանչուկ, Անանդ-Դոմինգես-ոչ ոքի:



Դասավորությունը 10 փուլերից հետո` Գրիշչուկ-6,5; Իվանչուկ-5,5; Արոնյան, Կարլսեոն, Անանդ-5-ական միավոր, Ռաջաբով, Վան Յուէ-4,5-ական միավոր, Դոմինգես-4 միավոր:



11-րդ փուլի արդյունքները` Գրիշչուկ-Ռաջաբով, Իվանչուկ-Կարլսեն, Վան Յուէ-Անանդ, Դոմինգես-Արոնյան:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---