Քոչարյան․ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին15 հունվարի 2021 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան քննիչ հանձնաժողովի 97 էջից բաղկացած զեկույցը, քննիչ հանձնաժողովի մեծամասնության կողմից հաստատվել և ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին, ասել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Որոշակի ժամանակային բաներ էինք խախտել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Կանոնակարգ օրենքի հետ կապված մի փոքր տեխնիկական խնդիրներ կային, բայց իրավաբանական բաժնի հետ արդեն քննարկել ենք, թե այդ խնդիրների առկայության դեպքում ինչպես անել, որ զեկույցը հասանելի լինի բոլորին, որովհետև այդ զեկույցը հիմա էլ շատ կարևոր է»,-ասել է Քոչարյանը, փոխանցում է Aysor.am-ը։ Ի պատասխան հարցին՝ զեկույցում արձանագրվածը փոխկապակցված է 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքների հետ՝ պատգամավորն առաջարկել է այդ մասին այժմ չխոսել, քանի որ, ըստ նրա, դեռ վաղ է: Քոչարյանը նաև նշել է, որ իրավական գործընթացներ կարող են սկսել, եթե համապատասխան մարմինները տեսնեն քրեորեն հետապնդելի արարքներ կամ բացթողումներ։ «Ես տեսնում եմ թերություններ, որոնք պետք է վերացված լինեին 2016թ. քառօրյա պատերազմից անմիջապես հետո»,-ասել է նա։ Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն ուսումնասիրում էր պատերազմի հետևանքներն ու հանգամանքները։ Այն ստեղծվել է 2019-ի մայիսին։ Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |