Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նոր նախարար

Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նոր նախարար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը առողջապահության նախարար է նշանակել կառույցի արդեն նախկին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։

Հունվարի 18-ին վարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Դրանից հետո նախագահը ստորագրել էր նաև Թորոսյանին նախարարի պաշտոնից ազատելու որոշումը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---