Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման նախագծերի փաթեթը:

Նախագիծն ընդունվել է 84 կողմ, 16 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Համաձայն նախագծի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Օրենքով սահմանված կարգով կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պարտավորվում է յուրաքանչյուր տարի Կառավարություն և Ազգային ժողով ներկայացնել նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում: Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

2021-ի բյուջեով հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար կհատկացվի 8․2 մլրդ դրամ՝ աշխատավարձերի, շենքային պայմանների, գրասենյակային ծախսերի ու տեխնիկական հագեցվածության համար։

Հակակոռուպցիոն կոմիտեն ներառելու է ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, քնննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները և դառնալու է կոռուպցիոն գործեր քննող միակ ու կենտրոնացված մարմինը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---