ԱԳ նախարարը՝ Ալիևին․ Շուշին հայկական մշակութային կենտրոն է, անկախ նրանից՝ ով ինչ է ասում20 հունվարի 2021 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգությանն ու խաղաղության հաստատմանը, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Շուշին ադրբեջանական քաղաք է» հայտարարությանն ու հայ քաղաքական գործիչներին Արցախ այցելելու համար նախազգուշացմանը։ Ավելի վաղ Թյուրքական խորհուրդն առաջարկել է 2022-ին Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք և այնտեղ անցկացնել մշակութային միջոցառումներ։ 2021-ի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաղաքը հռչակել էր Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։ «Ինչ վերաբերում է Շուշիի վերաբերյալ վերջերս հնչեցված հայտարարություններին՝ ուզում եմ ասել, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է, անկախ նրանից՝ ով ինչ է հայտարարում։ Մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն։ Վստահ եմ, որ այդ ուղղությամբ միջազգային հանրության աջակցությունն ենք ստանալու»,-հայտարարել է ԱԳՆ ղեկավարը։ Այվազյանը հայտարարել է, թե Ալիևը հակասում է ինքն իրեն՝ մի կողմից ասում է, թե հակամարտությունը լուծված է, մյուս՝ սադրիչ հայտարարություններ անում։ Ըստ Այվազյանի՝ հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորելը։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ հայկական կողմը պատրաստ է Մինակի խմբի համանախագահների ֆորմատով բանակցությունների վերսկսմանը։ Նախարարը նշել է, որ հայկական կողմի համար առաջնային է դեօկուպացիան և դրա հետ կապված հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր, հումանիտար օգնության անխափան մուտքն Արցախ, մշակութային ժառանգության պահպանումը։ 44-օրյա պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին հայտարարվեց, որ ընկել է նաև Շուշին։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը: Հայտարարությանը հաջորդել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |