500,000 դրամի միանվագ աջակցություն՝ պատերազմի մոտ 6000 վիրավորի27 հունվարի 2021 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500,000 դրամի չափով՝ բացառությամբ առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, որոնք արդեն ստանում են ֆինանսական աջակցություն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է համապատասխան նախագիծը։ Նախարարը նշել է, որ թեև որոշ անձանց մոտ վիրավորումները բավականին թեթև են, նրանք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության խնդիր են ունեցել ու սրանով կարգավորում են սոցիալական խնդիրները: «Միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի», - ասել է Առաքելյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, թե որոշումը նոյեմբերի 18-ի իր հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է: Ավելի վաղ Կառավարությունն աջակցության ծրագրեր էր մշակել նաև Արցախի բնակիչների, տունը կորցրած քաղաքացիների համար։ Նախագիծը ներկայացնելիս փաստացի պաշտոնական մակարդակով առաջին անգամ Կառավարությունը խոսել է պատերազմում վիրավոր զինծառայողների, կամավորականների ու պահեստազորայինների թվի մասին․ նրանք մոտ 6000-ն են՝ չհաշված առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերածները։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |