Փոխվարչապետ․ Շուռնուխում և Որոտանում տունը կորցրած քաղաքացիների համար նորերը կկառուցվեն

Փոխվարչապետ․ Շուռնուխում և Որոտանում տունը կորցրած քաղաքացիների համար նորերը կկառուցվեն

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ համայնքներում տունը կորցրած քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ նախատեսվում են կառուցել նոր բնակարաններ։

Փոխվարչապետը Սյունիքի մարզում աշխատանքային այցով էր գործուղվել։

«Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300,000 դրամի չափով աջակցություն: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68,000 դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»,-հայտարարել է Ավինյանը։

Նոյեմբերի 10-ի՝ 44-օրյա պետարզմի դադարեցման հայտարարությունից հետո Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից 12 տուն անցել էր ադրբեջանական կողմին, քանի որ սահմանազատման աշխատանքներն իրականացվել էին՝ համաձայն ԽՍՀՄ քարտեզի։ Որոշ համայնքներից նաև հողակտորներ էին մնացել ադրբեջանական կողմին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---