Covid-19-ը՝ Հայաստանում. 4 նոր մահ, 281 ապաքինված

Covid-19-ը՝ Հայաստանում. 4 նոր մահ, 281 ապաքինված

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 167,088-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հանգստյան օրերի պատճառով ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել, մեկ օրում 1473 թեստավորում է արվել։

Վարակից մահվան ևս 4 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3084 դեպք կա, այլ պատճառով՝ 769։

Ապաքինվել է ևս 281 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 157,800 է։ Փաստացի բուժվողների թիվը 5435 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---