ՀՀ-ում կորոնավիրուսի 190 նոր դեպք կա և 12 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 190 նոր դեպք կա և 12 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 167,421-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 190-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3096 դեպք կա, այլ պատճառով՝ 777։

Ապաքինվել է ևս 358 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 158,693 է։ Փաստացի բուժվողների թիվը 4855 է։

Փետրվարի 2-ին 2580 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 654,494 թեստավորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---