ԱՆ․ Բանակցում ենք ռուսական Sputnik V պատվաստանյութի ձեռքբերման շուրջ![]() 3 փետրվարի 2021 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարության մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական Sputnik V պատվաստանյութի ձեռքբերման շուրջ։ Այդ մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինի հետ հանդիպմանը։ «Այս համատեքստում կուզեի նշել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը COVAX FACILITY նախաձեռնության շրջանակում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական Sputnik V պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակում», - ասել է Ավանեսյանը: Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին` կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռուս գործընկերների հետ ակտիվ գործակցել են: Ավանեսյանը կարևորել է ռուսական կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը` պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության շրջանակում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված գործակցության ուղղությունները: Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարում ունեն հայ-ռուսական առողջապահական համաժողովները, որոնք տարեկան կտրվածքով անց են կացվում Մոսկվայում և Երևանում: Հերթական` 2021 թվականի համաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |