Իռլանդիայի Metro Eireann թերթը հրատարակել է Հայաստանին նվիրված հավելված

PanARMENIAN.Net - Իռլանդիայի Metro Eireann թերթն իր վերջին համարում հրատարակել է Հայաստանին նվիրված հավելված, որում տպագրվել է Իռլանդիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանի ընդարձակ հարցազրույցը: Հարցազրույցում Դեսպանն անդրադառնում է հայ-իռլանդական երկկողմ հարաբերությունների զարգացման առավել խոստումնալից ոլորտներին եւ հնարավորություններին, Իռլանդիայում սակավաթիվ հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցերին: Հատուկ հիշատակության են արժանանում Դուբլինում Չեստեր Բեթի գրադարանում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերը, ինչպես նաեւ 1988թ. երկրաշարժից հետո իռլանդացիների կողմից Հայաստանին ցուցաբերված նշանակալից օգնությանը: Վահե Գաբրիելյանը հանգամանալից անդրադառնում է նաեւ արցախյան հիմնահարցի արմատներին եւ բանակցային գործընթացին, ինչպես նաեւ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը եւ դրա հետեւանքով ձեւավորված Սփյուռքի եւ Հայաստանի հարաբերություններին: Պարզաբանումներ են տրված նաեւ իռլանդիայի ընթերցողներին հետաքրքրող` ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների, մասնավորապես` ԱՊՀ եւ Ռուսաստանի ու Եվրոպական Միության հետ ՀՀ համագործակցության մասին հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---