Ֆրանսիայում սմարթֆոնի միջոցով Covid-19-ի թեստավորման սարք են ստեղծել

Ֆրանսիայում սմարթֆոնի միջոցով Covid-19-ի թեստավորման սարք են ստեղծել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Լիլլի համալսարանի գիտնականները սմարթֆոնի միջոցով Covid-19-ի թեստավորման սարք են ստեղծել, գրում է «Վեդոմոստին» France Info ռադիոկայանի վրա հղումով։

Ինչպես ասել է հեղինակներից Սաբինա Շուներիցը, սարքը տեսքով USB է հիշեցնում։ Այն հարկավոր է միացնել սմարթֆոնին, իսկ հետո ներդնել այնտեղ կենսաբանական նյութով թեստի շերտը։ 10 րոպեից էկրանի վրա հայտնվում է պատասխանը։ Ըստ նրա` անհրաժեշտ է, որ նմուշառումը մասնագետ կատարի։

Այժմ գիտնականները կատարելագործում են գործընթացը, որպեսզի թեստավորումը հնարավոր լինի թքի միջոցով անել։

Սարքի արդյունքները համընկնում են ՊՇՌ թեստերի պատասխանների հետ դեպքերի 88%-ում։ Տեխնոլոգիան մատչելի կդառնա մի քանի շաբաթից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---