Վազգեն Մանուկյանի կոչը՝ մասնակցել փետրվարի 12-ի հանրահավաքին

Վազգեն Մանուկյանի կոչը՝ մասնակցել փետրվարի 12-ի հանրահավաքին

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը բոլորին հրավիրում է մասնակցելու փետրվարի 12-ին՝ ժամը 15:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

«Իշխանությունները կայացրել են որոշում, որ այսուհետ Սյունիքի որոշ հատվածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ԱԱԾ համաձայնությունը:

Նաև հայտնի դարձավ, որ կա գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝ ի վնաս Հայաստանի որոշվում են Սյունիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները: Ի՞նչ այլ գաղտնի և անօրինական փաստաթղթեր կան ստորագրված, դեռևս պարզ չէ...Կանցնի ժամանակ, և ինչպես 2020 թ. նոյեմբերի 10-ի գիշերը, մի օր կարթնանանք ու կպարզենք, որ այլևս չունենք Սյունիք:

Հայաստանն ամեն օր փոքրանում է, մեր տարածքները տնօրինում են օտարները․․․Սիրելի՛ ժողովուրդ, քեզ հիպնոսացրել են:

Ապագա սերունդներն անիծելու են մեզ: Մենք թողնելու ենք ժողովրդի մի ստրկացած հատված այս տարածքում, որը դեռ կոչվում է Հայաստան, իսկ մնացածը ցրվելու են աշխարհով մեկ՝ դառնալով պանդուխտ: Արթնացի՛ր, ժողովուրդ, համարձակվի՛ր երկրի ապագան վերցնել քո ձեռքը, հակառակ դեպքում այն կվերցնեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ այս իշխանությունների ձեռքով»մ-ասվում է հայտարարության մեջ:

Մանուկյանը նաև կոչ է արել չսպասել քաղաքական կուսակցությունների քայլերին: «Բոլոր ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դո՛ւք եք որոշում երկրի ապագան:Կո՛չ եմ անում վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել մեր անելիքը: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը»,-ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կապանում ռուս սպան նրան է տրամադրել ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված մի հուշագիր՝ 6 կետից։ Դա չի ժխտել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով, որ Հայաստանի կառավարությունը բացի նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման և հունվարի 11-ի՝ տրանսպորտային ապաշրջափակման մասին պայմանավորվածություններից, ադրբեջանական ու ռուսական կողմի հետ ևս մեկն ունի՝ կապված Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի հետ։

2020թ․ արցախյան պատերամից հետո Սյունիքի մարզի սահմանային Շուռնուխ գյուղի 12 տուն անցել է ադրբեջանական կողմին՝ ըստ Ադրբեջանի ԽՍՀ քարտեզի, ադրբեջանցիների հսկողության տակ է հայտնել նաև Կապան տանող ճանապարհի մի մասը։ Սահմանները «ճշտվւմ են» GPS կամ Գուգլ քարտեզի (Google Maps)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանները ճշտվում են Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---