ՀՀ-ում կորոնավիրուսի 192 նոր դեպք կա և 3 մահ![]() 13 փետրվարի 2021 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169,022-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 192-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3140 դեպք կա, այլ պատճառով՝ 789։ Ապաքինվել է ևս 104 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 160,942 է։ Փաստացի բուժվողների թիվը 4151 է։ Փետրվարի 12-ին 2704 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 679,135 թեստավորում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |