Հայաստանում իրադրության զարգացումը կախված է ԱՄՆ եւ միջազգային ֆինանսական ինստիտուտներից

PanARMENIAN.Net - «Գագիկ Բեգլարյանի նշանակումը Երեւանի քաղաքապետ նշանակում է, որ իշխանության կուսակցությունը` տվյալ դեպքում ՀՀԿ-ն, պատրաստվում է Հայաստանի մայրաքաղաքի Ավագանու Խորհրդի ընտրություններին, որոնք տեղի կունենան մայիսի 31-ին»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, մայիսի 31-ին մեծ ցնցումներ չարժե սպասել:



Հայ քաղաքագետը ընդգծել է, որ Հայաստանում ներքին քաղաքական իրադրությունը կարող է սրվել դրամի երկրորդական արժեզրկման դեպքում: «Բայց ես չեմ կարծում, որ նման բան հնարավոր է: Այն ամենը, ինչ կարող էր պատահել Հայաստանում համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, արդեն պատահել է: Ես չեմ կարծում, որ կարող են հազարավոր սովյալներ եւ անօթեւաններ լինել: Իսկ իշխանությունը կարող է փոխվել միայն այդ դեպքում»,- ասել է Կովկասի Ինստիտուտի տնօրենը:



Դրա հետ մեկտեղ Ալեքսանդր Իսկանդարյանը ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններից ներկա փուլում ոչինչ կախված չէ: «Կոպիտ ասած` Հայաստանում իրադրության զարգացումը կախված է ԱՄՆ եւ միջազգային ֆինանսական ինստիտուտներից: Ճիշտ է, եթե ներկայիս ճգնաժամը շարունակվի 3-4 տարի, ապա կարող է ինչ-որ բան պատահի, անգամ իշխանության փոփոխություն: Բայց ոչ` դրանից վաղ»,- ընդգծել է Իսկանդարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---