Ռուս-թուրքական «հարսանիքը» հղի է հայկական «սգո տարրերով»

PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է ընտրի ԱՄՆ, այսինքն` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի եւ Իրանի միջեւ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՔԱղաքական եւ միջազգային վերլուծության հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Դա այն դեպքն է, երբ մեկը ոչ միայն չի հակասում մյուսին, այլեւ կարող է լրացնել այն: Հայաստանի գերապատվությունների հարցում Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների բարելավման հավանականությունը կարող է նոր հնարավորություններ բացել: Ամերիկայի թույլ փորձնական ազդակները ադեկվատ պատասխան են ստանում Իրանից, ինչը որոշակի լավատեսություն է ներշնչում մեզ համար հետեւյալ պատճառով: Իրանը, հանդիսանալով բնական գազի պահեստներով աշխարհում երկրորդ երկիրը, սահմանափակ արտահանման հնարավորություններ ունի: Գազի զգալի ծավալները համաշխարհային շուկա հանելու համար Իրանի համար քաղաքականապես պակաս ծանրաբեռնված է հայկական ճանապարհը` հետագա ելքով դեպի Վրաստանի սեւծովյան ափ»,- նշել է Մեհրաբյանը:



Նրա խոսքով, Եվրոպայում շատ լավ հասկանում են, որ ռուսական գազային մենատիրության փոխարինումը ռուս-թուրքականով ոչ միայն չի լուծի խնդիրը, այլեւ կարող է նոր, ավելի բարդ լուծելի խնդիրներ ծագեցնել: «Հատկապես անցյալ դարի 20-ական թվականներին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ աննախադեպ մտերմության պայմաններում արժեր ոչ միայն գիտակցել, այլեւ մտածել այլընտրանքների մասին, պատրաստ լինել հեղաշրջումներին, այդ թվում նաեւ Հայաստանում: Պետք չէ մոռանալ, որ ռուս-թուրքական «հարսանիքը» հղի է հայկական «սգո տարրերով»: Հայաստանի աննորմալ մեծ կախվածությունը Ռուսաստանից կարող է լրջորեն բարդացնել հնարավորությունների իրականացումը: Բայց դիվանագիտությունն էլ նրա համար է, որպեսզի բացատրի, որ այստեղ ոչ մի անձնական բան չկա` just a business: Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնելն, իհարկե, մեծ խենթություն է: Ռուսաստանի թշնամին լինելը վտանգավոր է: Բայց ոչ պակաս վտանգավոր է լինել նրա բարեկամը: Ինչ վերաբերում է տատանումներին, ապա` այո, տատանվել չի կարելի, վտանգավոր է, հիմարություն է եւ անլրջություն: Չկունությունն ու տատանողականությունը նույն բանը չէ: Ինչ վերաբերում է կոմպլեմենտարիզմի քաղաքականությանը, ապա ես չգիտեմ ոչ կոմպլեմենտար քաղաքականություն, անգամ ԱՄՆ քաղաքականությունն է կոմպլեմենտար: Այսինքն դա «ցուրտ սառնամանիքն» է կամ «տոթ շոգը»: Բայց մենք, ըստ իս, տատանումներից բացի ոչինչ չենք տեսնում: Այստեղ ռիսկը մեծ է նրանում, որ ֆուտբոլային դիվանագիտության մեջ նման գիծը շարունակելու դեպքում մեզ կարող է գնդակից ոչ ավելի դեր հատկացվել: Իսկ դրա ցանկությունը բոլորովին էլ չկա»,- ընդգծել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---