Շանթ Հարությունյանը կմասնակցի ընտրություններին՝ գլխավորելով իր կուսակցության ցուցակը

Շանթ Հարությունյանը կմասնակցի ընտրություններին՝ գլխավորելով իր կուսակցության ցուցակը

PanARMENIAN.Net - Քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և կուսակցության ցուցակն ինքն է գլխավորելու։

Այդ մասին ֆեյսբուքյան տեսաուղերձւմ տեղեկացրել է նրա որդին՝ Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ Շանթ Հարությունյանի գաղափարակիցներն ու համախոհները կմասնակցեն ընտրություններին որպես «Ազգային միացյալ նախաձեռնություն» կուսակցության անդամ, ոչ թե «Ցեղակրոնի»։

«Մենք մասնակցելու ենք առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ցուցակը գլխավորելու է Շանթ Հարությունյանը»,-ասել է նա:

Նշվում է, որ միավորումը կուսակցության շարքերում ձևական բնույթ է կրելու և միավորվելու են Շանթ Հարությունյանի և նրա գաղափարների շուրջ։

Շահեն Հարությունյանը հիշեցրել է, որ «Ցեղակրոն» կուսակցությունը ստեղծվել է դեռևս ԽՍՀՄ տարիներին, անկախությունից հետո այն նպատակ ուներ հանրության լայն շրջանակներին հասցնել Գարեգին Նժդեհի գաղափարները։ 2004թ․ դատարանի որոշմամբ կուսակցությունը փակվել է, իսկ Շանթ Հարությունյանը շարունակել է պայքարն անհատապես։ Նա հավելել է նաև, որ պարտված պատերազմից հետո հասարկության շրջանում առաջացել է ցանկություն՝ տեսնելու Հարությունյանի գաղափարակիցներին որպես առավել կազմակերպված ուժ առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու համար։

«Չենք պատրաստվում ակտիվ կուսակցական գործունեությամբ զբաղվել, առաջնայինը լինելու է անկախության ու ազատության համար պայքարը, որը չի կարող սահմանափակվել կուսակցական գործունեությամբ։ Առաջին փուլում նախատեսվում է գրանցել կուսակցությունը, համախմբել համախոհներին։ 2-րդ փուլը՝ գաղափարական քարոզչության փուլ կլինի, 3-րդ փուլը՝ նախընտրական, ընտրական և հետընտրական պայքար։ն ու գործունեությունը»,- ասել է նա։

Ավելի վաղ Շանթ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո որևէ բան չի փոխվել: «Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունից այնքան է հասկանում, ինչքան կարող է հասկանալ կենսաբանությունից կամ ռադիոֆիզիկայից»,-ասել է նա։ Շանթ Հարությունյանը նաև ասել է.«Հայաստանի բոլոր ղեկավարները Մոսկվայի դրածոներն են եղել: Ռուսները դնում են իրենց դրածոներին, որպեսզի սպասարկեն իրենց շահերը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---