Ռոբերտ Քոչարյանը դեռ հարթակ չի բարձրանա 2 մարտի 2021 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով հարցին, թե երբ ընդդիմության հավաքների հարթակում կտեսնեն երկրորդ նախագահին, ասել է, որ նման խնդիր չկա դրված։ Լևոն Քոչարյանը երկրորդ նախագահի աջակիցների հետ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտից երթով գնացել է դեպի Բաղրամյան պողոտա՝ միանալու այնտեղ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին: «Այս պահին մեր առջև նման խնդիր չկա դրված: Ռոբերտ Քոչարյանն իր աջակցությունն է հայտնել Հայրենիքի փրկության շարժմանը, կոչ է արել իր համախոհներին աջակցել, մասնակցել, սատարել: Որպես քաղաքացի ես էլ իմ ընկերների, մեր աջակիցների հետ մասնակցում եմ երթերին, հանրահավաքներին»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Անդրադառնալով Մարտի 1-ի գործին՝ Լևոն Քոչարյանն ասել է, որ իշխանությունը խնդիր չուներ բացահայտելու գործը, խնդիր ուներ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, նաև վարկաբեկել բանակը, որ «տեսեք՝ բանակին բերել ու կրակել են տվել ձեր վրա, որը բացարձակ սուտ է»։ Նա հավելել է, որ նաև սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: «Խոստանում էին՝ կգանք իշխանության, մի քանի օրում կբացահայտենք ամեն ինչ: Քանի տարի անցել է ու տեսնում ենք, որ եթե ինչ-որ մարդիկ կային, որ կասկած ունեին, կարծում եմ՝ նրանց մեծ մասն էլ արդեն համոզվեց, որ այս գործը շինծու է, իրավունքից շատ հեռու»,- ասել է Քոչարյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, ասել էր, որ եթե դրանք լինեն, ապա ինքը կմասնակցի։ «Մասնակցելու ենք և կրելու ենք»,-ասել էր նա։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |