ՀՀ-ում կորոնավիրուսի 442 նոր դեպք կա և 9 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 442 նոր դեպք կա և 9 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 173,749-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 442-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 9 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3215 դեպք կա, այլ պատճառով՝ 822։

Ապաքինվել է ևս 378 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 164,463 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 5249-ի։

Մարտի 4-ին 2825 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 744,863 թեստավորում։

 Ուշագրավ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը
Նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է
Այժմ պատվաստվելու հնարավորություն ունեն միայն ռիսկային խմբերի մարդիկ