ԳՇ նախկին պետը նոր պաշտոնի է նշանակվել․ Հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա է![]() 9 մարտի 2021 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է Գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ինքը՝ Դավթյանն նշանակման մասին որևէ մեկանբանություն չի տվել՝ նշելով, որ զբաղված է։ ՊՆ-ից առայժմ չեն արձագանքում մեր զանգերին, նոր նշանակման մասին լրացուցիչ մանրամասներ ճշտել չի ստացվում, իսկ Դավթյանի նոր պաշտոնի մասին նախկինում հայտնի չի եղել։ Արտակ Դավթյանը ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը, ապա նրան այդ պաշտոնում փոխարինել էր գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։ 2020-ի հուլիսի 17-ին Դավթյանը նշանակվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, նոյեմբերի 11-ին նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |