Փաշինյանը հանդիպել է ԶՈւ հրամկազմին

Փաշինյանը հանդիպել է ԶՈւ հրամկազմին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի հրամկազմի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր հանդիպում ունեցա Զինված ուժերի հրամկազմի հետ: Ելույթս կհրապարակեմ մի փոքր ավելի ուշ», - գրել է վարչապետը:

Փաշինյանը նաև կարճ տեսանյութ է հրապարակել հանդիպումից։

Վարչապետը մարտի 10-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ և հայտարարությունը, և պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, և որ ինքը դիմել է Վարչական դատարան։ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԳՇ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---