Ադրբեջանում գերեվարված Մարալ Նաջարյանն արդեն Բեյրութում է

Ադրբեջանում գերեվարված Մարալ Նաջարյանն արդեն Բեյրութում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն՝ Բեյրութ։ Տեղեկությունն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լիբանանահայ հասարակական գործիչ Հակոբ Հավաթյանը, գրում է «Հայկական ժամանակը»։

Նշվում է, որ նա ազատ է արձակվել Միջազգային կարմիր խաչին և Լիբանանի արտաքին գործերի նախարարության հետ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու հետևողական աշխատանքի շնորհիվ։

Հավաթյանը նաև լուսանկար է հրապարակել:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նաջարյանի վերադարձի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեռևս մարտի 10-ի երեկոյան իրեն Մոսկվայից տեղեկացրել են, որ այլևս ամեն ինչ ապահով է։

«Շնորհակալություն ՌԴ դաշնային խորհրդի նախագահին, Լիբանանի կառավարությանը, Լիբանանի Կարմիր Խաչին, Լիբանանի ՀՅԴ կառույցին, Արման Թաթոյանին, Սիրանույշ Սահակյանին, ռուսաստանաբնակ իմ լավ բարեկամ Արայիկ Բաղդասարյանին և մի քիչ էլ ինձ։

Եթե էսպես միակամ աշխատենք՝ մեր մյուս ռազմագերիների և գերեվարված կանանց դեպքում ևս կհաջողենք»,-ասվում է պատգամավորի գրառման մեջ։

Մարալ Նաջարյանը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

Մարտի 2-ին ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում խնդրել էր խորհրդարանական գծով աջակցել 2 հայ կնոջ հայրենիք վերադարձնելու հարցում, որոնք գերեվարվել են 2020-ին՝ Արցախում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---