Հայրենիքի փրկության շարժումը պատրաստ է մասնակցել քաղխորհրդակցություններին՝ իր օրակարգով

Հայրենիքի փրկության շարժումը պատրաստ է մասնակցել քաղխորհրդակցություններին՝ իր օրակարգով

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայտնելով իր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին։

ՀՀ նախագահը, իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով, Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին հրավիրել էր հանդիպման նախագահական նստավայրում:

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը, արձագանքելով նախագահի նախաձեռնությանը, ընդգծել է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգային ճգնաժամը, և հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները։

Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը։

Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ»,- ասված է շարժման հայտարարության մեջ։

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է մասնակցելու նախագահի նախաձեռնած հանդիպմանը: «Լուսավոր Հայաստանը» ևս հայտնել էր հանդիպման հրավերն ընդունելու մասին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---