Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում․ Ադրբեջանում ամենամոտավոր հաշվարկով 200-ից ավելի հայ գերի կա՝ կոնկրետ քայլեր են պետք

Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում․ Ադրբեջանում ամենամոտավոր հաշվարկով 200-ից ավելի հայ գերի կա՝ կոնկրետ քայլեր են պետք

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում կրկին բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը՝ հայտարարելով, որ Ադրբեջանում ամենամոտավոր հաշվարկներով 200-ից ավելի գերավարված հայ կա, այդ թվում՝ կանայք։

ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժնողովի նիստը, որի օրակարգում քննարկվել է վերջին պատերազմից հետո Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին զեկույցը։

Նա ասել է, որ Ադրբեջանը շարունակում է նրանց պահել որպես քաղաքական պատանդներ և կոչ արել Եվրոպայի խորհրդին՝ դադարեցնել հռետորական հայտարարություններն ու բարի ցանկություններից անցնել կոնկրետ քայլերի, տեղեկացնում է Զոհրաբյանի գրասենյակը։

«Արցախում հումանիտար ճգնաժամը չի դադարում, այն ավելի է խորացել ու թե՛ մեր կառույցը, և թե՛ միջազգային մարդասիրական իրավունքով զբաղվող կազմակերպությունները որևէ քայլ չեն անում ճգնաժամի հաղթահարման համար՝ բացի հռետորական կոչերից։ Հայ ռազմագերիներն ու գերեվարված կանայք շարունակում են մնալ գերության մեջ։ Բարեբախտաբար, նախօրեին գերեվարված հայ կանանցից մեկը՝ Մարալ Նաջարյանն ազատ արձակվեց ու նա այլևս իր որդիների հետ է»,- ասել է Զոհրաբյանը։

Նա նշել է նաև, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան և մնացյալն ահաբեկիչներ ու դիվերսանտներ են, խայտառակ անամոթ հայտարարություն է, որը ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները։

«Ադրբեջանը շարունակում է քաղաքական վալյուտայի կարգավիճակով պատանդ պահել մեր ռազմագերիներին ու գերի ընկած կանանց՝ Հայաստանի իշխանություններից ինչ-ինչ նոր ակնկալիքներ ունենալով։ Երբևէ, որևէ անգամ որևէ պետություն այսպես գռեհկորեն չէր միջամտել մեկ այլ երկրի ներքին գործերին, ինչպես դա հիմա անում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ գերիների հարցը շաղկապելով հայաստանյան ներքաղական իրավիճակի հետ։ Սա ուղղակի անթույլատրելի է և ես կոչ եմ անում մեր Վեհաժողովին՝ թույլ չտալ Ադրբեջանին ռազմագերիների հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա»,- ասել է նա։

Մարտի 10-ին 4 ամիս գերության մեջ մնալուց հետո լիբանանահայ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել տուն` Բեյրութ՝ գործընթացին նպաստել է նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը հայտնի չէ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---