Տեր-Պետրոսյանը գնահատում է նախագահի կողմից փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը

Տեր-Պետրոսյանը գնահատում է նախագահի կողմից փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը, հայտարարել է նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Նա նշել է, որ առաջին նախագահը ողջունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության «սկզբունքային դիրքորոշումն ու հետևողական քայլերը՝ ճգնաժամը բացառապես փոխզիջումների հիման վրա լուծելու ուղղությամբ»:

«Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից»,- գրել է Մուսինյանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին հայտարարել էր, թե շարունակվող քաղաքական ճգնաժամի փոխըմբռնելի լուծումներ գտնելու համար վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին մարտի 13-ին սպասում է նախագահականում։

Հանդիպման հրավերը ընդունել են խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» ու իշխանական «Իմ քայլը»: «Հայրենիքի փրկության շարժումը» նույնպես ընդունել է նախագահի հանդիպման հրավերը՝ առաջադրելով իր օրակարգը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---