ՀՀ-ում Covid-19-ի 854 նոր դեպք կա, փաստացի բուժվողները 9000-ից ավելի են

ՀՀ-ում Covid-19-ի 854 նոր դեպք կա, փաստացի բուժվողները 9000-ից ավելի են

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 180,141-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 854-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3282 դեպք կա, այլ պատճառով՝ 841։

Ապաքինվել է ևս 211 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 166,913 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 9105-ի։

Մարտի 16-ին 4181 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 784,266 թեստավորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---