Փաշինյան․Կոմունիկացիաների բացումը թշնամանքի հաղթահարման 1-ին քայլը կարող է լինել

Փաշինյան․Կոմունիկացիաների բացումը թշնամանքի հաղթահարման 1-ին քայլը կարող է լինել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք այցելության ժամանակ, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակից, ասել է, որ ամենամեծ խնդիր միմյանց թշնամական ընկալումն է, որր հեշտ լուծվող հարց չէ, բայց դրա ճանապարհին առաջին քայլը կարող է լինել կոմունիկացիաների բացումը։

«Պետք է ուղղակի արձանագրենք էն իրողությունները, որ էսօր կան։ Իրողությունը հետևյալն է՝ մենք էս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց էս տարածաշրջանում մեր ապրելու կամ էս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը ո՞րն ա։ Խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպե թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի։ Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի։ Նույնիսկ շատ դժվար է գտնել մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ առաջին հերթին պետք է արձանագրել, որ այս փակ շղթան պիտի ինչ-որ կերպ կառավարվի, սա ամենամեծ մարտահրավերն է, որ ունենք և ուրիշներն ունեն։

«Պետք է հասկանանք ինչ անել այս իրողության հետ, սա հեշտ հարց չի, բայց պետք է այս հարցի հետ առերեսվենք․․․ Պետք է առաջ գնալ, ու առաջ գնալու ձևը այսօր քննարկումների փուլում է՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ու ճանապարհների բացումը։ Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ է։ Եթե որևէ մեկը կասի որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին՝ չհավատաք։», -ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ շատ են լինելու շահարկումները։ «Բայց իմ ասած՝ դարավոր հարցի լուծումը, կամ որևէ քայլ էդ ուղղությամբ, պետք է լինի այդ կոմունիկացիաների բացումը, որովհետև դա շահավետ է Ադրբեջանի համար, որովհետև նա պիտի կապ ստանա Նախիջևանի հետ, և շահավետ է Հայաստանի համար, քանի որ պիտի հուսալի երկաթուղիով ու ցամաքով կապ ստանանք ՌԴ ու ԻԻՀ հետ։ Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունն էականորեն կարող է փոխվել», - նշել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դեռևս փաստ չէ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու, իսկ եթե տեղի ունենան կարող են լինել ոչ թե ելք ստեղծված իրավիճակից, այլ նոր ճգնաժամի սկիզբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---