ՀՀ-ն բանակցում է Վրաստանի հետ ցամաքային սահմանի վերաբացման հարցով

ՀՀ-ն բանակցում է Վրաստանի հետ ցամաքային սահմանի վերաբացման հարցով

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Վրաստանն ակտիվ բանակցում են ցամաքային սահմանի վերաբացման ու ուղևորափոխադրումների վերականգնման շուրջ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Նա հայտնել է, որ ավելի վաղ երկու երկրի դիվանագետները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ Բանակցությունների օրակարգը հարցերի լայն շրջանակ է ներառել, իսկ կողմերը դրական են տրամադրված։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայ-վրացական սահմանը փակ է զբոսաշրջիկների համար։ Բացառություն կա միայն իրենց քաղաքացիության երկիր վերադարձողների համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---