Ոստիկանության ՊՊԾ գնդի և պարեկների աշխատավարձը կբարձրանա 70-97.5%-ով![]() 25 մարտի 2021 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում, չզեկուցվող նախագծով։ Դրա համաձայն` ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190,552 դրամից կդառնա 320,000 դրամ՝ 68.8%-ով ավելի, տեղեկացնում է Factor.am-ը։ Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402,181 դրամ՝ ներկայիս 198,565 դրամի փոխարեն՝ 97.5%-ով ավելի և այլն։ Աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է ապրիլի 1-ից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |