Վարչապետ․ Գելխեղդները չեն թողնի, որ գելերը գան իշխանության

Վարչապետ․ Գելխեղդները չեն թողնի, որ գելերը գան իշխանության

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ այցելության ժամանակ, խոսելով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին, ասել է, թե շատ է խոսվում, որ գելերն ուզում են գալ իշխանության․ գելխեղդները չեն թողնի, որ գելերը գան իշխանության։

Վարչապետն ասել է, որ 44-օրյա պատերազմը և դրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ստեղծեցին անհրաժեշտություն, որ իշխանությունը նորից ժողովրդից ստացած մանդատը վերահաստատի կամ չվերահաստատի:

«Դա ձեր կամքից է կախված: Հայաստանում պետք է տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, և դա, այսպես ասած, այս ամբողջ գործընթացը ռեսթարթի ենթարկելու միակ ձևն է: էլի եմ ասում, շատ է խոսվում նրա մասին, որ գելերն ուզում են գան իշխանության, գելխեղդները չեն թողնի, որ գելերը գան իշխանության: Եվ ձեր խնդիրն է, մեր խնդիրն է առաջիկա ընտրությունների ժամանակ գնալ և մերժել գելերին և գելերին խեղդելու մանդատ տալ գելխեղդներին: Սա է առաջիկա մեր խնդիրը: Եվ ես հույս ունեմ, համոզված եմ, որ դուք այդ խնդիրը կլուծեք»,-ասել է նա՝ դիմելով հավաքվածներին:

Փաշինյանը ներողություն է խնդրել բոլորից գործած սխալների համար:

«Մենք սխալներ, այո՛, գործել ենք: Մենք սխալներ գործել ենք, և պատրաստ ենք կրել ցանկացած պատասխանատվություն այդ սխալների համար: Բայց եթե այդ սխալի համար ձեր որոշած պատասխանատվությունը կլինի ուղղել այդ սխալները, ուրեմն մենք նաև կստանձնենք այդ պարտավորությունը, ժողովուրդ ջան»,-ասել է նա:

Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան և Արտաշար համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին և առաջիկա ծրագրերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---